Առևտրային դատարան

Դատարանի մասին

 «Առևտրային դատարան» արբիտրաժային hիմնարկը «ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված, վեճերի լուծմանը նպաստող մարմին է՝ հիմնարկի կարգավիճակով:
 Առևտրային դատարանը իր գործունեությունն իրականացնում է՝ համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Եվրոպական Կոնվենցիայի և իր Կանոնադրության:
 Առևտրային դատարանը իրավաբանական անձ չէ, այն Պալատի անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային, ինչպես նաև աձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

Առևտրային դատարանի գլխավոր իրավասություներն են.

 • Առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմանկալ առևտրային դատարանի կողմից վեճերի արդարացի լուծում,
 • Կազմակերպել այլընտրանքային մեթոդի առևտրային և քաղաքացիական ներքին և միջազգային առևտրային վեճերի լուծումը, եթե կողմերի միջև կնքվել է գրավոր արբիտրաժային համաձայնություն:
 • Առևտրային դատարանի ներքո կամ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցելիս ուսումնասիրում է հատուկ իրավաբանական խնդիրներ՝ ծագած արբիտրաժային պրակտիկայում, ինչպես նաև առևտրային և քաղաքացիական ներքին և միջազգային առևտրային արբիտրաժի ընդհանուր հարցեր:
 • Հայաստանի Հանրապետությունում առևտրային և քաղաքացիական ներքին և միջազգային առևտրային արբիտրաժի խթանումը /աջակցումը/:
 • Առևտրային դատարանը կատարում է ցանկացած այլ պարտավորություններ՝ սույն Կանոնադրությանը և Առևտրային դատարանի կանոնակարգին համապատասխան: