Նորություններ
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ հաշվապահ. Նաիրի Սարգսյան
Հարգելի՛ հաշվապահներ,
Ձեր մասնագիտությունն ավելին է, քան թվերի և հաշվարկների աշխարհը։ Այն վստահության, պատասխանատվության և մշտական հավասարակշռության մասին է։
Դուք այն մարդիկ եք, ովքեր կանգնած են յուրաքանչյուր կայուն ֆինանսական որոշման հետևում՝ ձեր ճշգրտությամբ ապահովելով ապագայի հուսալիությունը։
Դուք միջնորդ եք պետության և հարկատուի միջև, դուք միջնորդ եք բիզնեսի և աշխատողի միջև, դուք միջնորդ եք երկու գործընկերների միջև։
📌 Շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ։ Թող ձեր ամենօրյա ջանքերն ու նվիրվածությունը շարունակեն արժևորվել, իսկ ձեր աշխատանքը լինի արժանապատիվ ու գնահատված։
✅ Շնորհավոր տոնդ, սիրելի՛ հաշվապահ։
Դիտել
Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար
Հարգելի ուսուցիչներ,
Ճիշտ է, յուրաքանչյուր օր է պետք ձեզ մեծարել և շնորհակալություն հայտնել, բայց այսօր ցանկանում ենք դա անել յուրովի՝ ընդգծելով ձեր անգնահատելի դերը և նվիրվածությունը կրթության ոլորտում։
Ուսուցչի տոնի կապակցությամբ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեր սերունդներին կրթելու և դաստիարակելու համար: Դուք ոչ միայն գիտելիքներ եք փոխանցում, այլև դառնում եք առաջնորդներ, ովքեր իրենց աշխատանքով ցույց են տալիս ազգապահպանության և մեր ավանդույթների, արժեքների պահպանման ճիշտ ուղին: Հատկապես այս դժվար ժամանակներում, երբ ազգի դիմադրողականությունը կախված է միասնականությունից և մշակութային ինքնությունից, ձեր գործն ավելի քան կարևոր է:
Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար:
Թող որ ձեր անսահման նվիրումը միշտ գնահատվի, և ձեր սաները լինեն այն երիտասարդները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայի մեր հայրենիքի շենացման գործում։
Շնորհավոր Ուսուցչի տոնը, սիրելի ուսուցիչներ: Ուժ ու համբերություն ձեզ այս կարևոր առաքելության մեջ, քանզի առաջին հերթին Հայաստանը հենց դուք եք, և ձեր մեծ ապագայով սաները։
Դիտել
Գիտելիքը, կրթությունն այն հզոր զենքերն են, որոնցով պետք է պաշտպանենք ու զարգացնենք մեր հայրենիքը. Նաիրի Սարգսյան
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ,
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և կրթության օրվա կապակցությամբ։
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի մեր երկրի զարգացման ու ամրապնդման գործում: Ամեն նոր դաս, ամեն նոր գիտելիք ձեզ մի քայլ ավելի է մոտեցնում ձեր նպատակներին ու երազանքներին:
Ձեր ձգտումը դեպի գիտելիքը հիմքն է ձեր և մեր երկրի ապագայի։
Հարգելի՛ ուսուցիչներ, դուք եք այն ջահակիրները, որոնք առաջնորդում են մեր երիտասարդ սերունդներին դեպի գիտելիքի մեծ աշխարհ։ Ձեր նվիրվածությունն ու աշխատանքն անգնահատելի են։ Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար, քանի որ նաև ձեր շնորհիվ են ձեւավորում էուժեղ անհատականություններ և հայրենասեր քաղաքացիներ:
Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լի լինի նորանոր հաղթանակներով, հաջողություններով և վերելքներով։
Թող յուրաքանչյուր աշակերտ իմանա, որ գիտելիքը և կրթությունն այն հզոր զենքերն են, որոնցով պետք է պաշտպանենք ու զարգացնենք մեր հայրենիքը։
Ուժ ու վստահություն բոլորիս՝ մեր առջև ծառացած պատասխանատու գործերում։
Շնորհավոր Սեպտեմբերի 1։
Դիտել
Իշխանությունն անցնում է տնտեսական տեռորի քաղաքականության. Նաիրի Սարգսյան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսագետները գնալով ավելի հաճախ են ահազանգում, որ այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, համաձայն լինելով նման կարծիքի հետ, կարծում է, որ դրա համար մի քանի պատճառ կա:

«Առաջին կիսամյակի ընթացքում մոտավորապես 120 միլիարդ դրամի չափով չեն կատարել բյուջեն: Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 250-ից 300 մլրդ դրամի չափով բյուջեի եկամտային մասը պլանավորածից պակաս է լինելու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությանը պետք է ուղղակի ցանկացած եղանակով ապահովել բյուջեի եկամտային մասը կամ, նվազագույնը, բյուջեի այդքան պակասորդը ավելի մեղմել:

Դրա համար նրանք առաջին հերթին փորձում են իմպերատիվ ակտերի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ Աուդիտորների պալատի նախագահի, մյուս պատճառն այն է, որ այս իշխանությունները նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Ցանկացած ժամանակ, երբ հնարավոր եղավ և կարողացան կանխատեսել, որ հնարավոր կլինի վերարտադրվել, գնալու են արտահերթ ընտրությունների: Հասարակության՝ ամենից շատ ազդեցություն ունեցող շերտերից մեկը բիզնեսն է: Եվ գործարարների հանդեպ պետք է շատ լուրջ մահակ, որը կօգտագործեն բիզնես շրջանակներում ձերբակալություններ իրականացնելով՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, եթե հանկարծ նրանք փորձեն ընդդիմադիր կեցվածք դրսևորել, ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել և այլն»,-ասում է Նաիրի Սարգսյանը»:
Դիտել
Այսօր առավել քան երբևէ կարևոր է գիտակցել Սահմանադրության բուն էությունը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևոր տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց, որ ընտրում է ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր։ Փաստաթուղթը ոչ միայն խորհրդանշում էր մեր նոր պետականությունը, այլև ամուր հիմքեր սահմանում Հայաստանի կառուցման, զարգացման համար:
Դրանից տարիներ անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը: Սահմանադրությունը հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը:
Անկախությունից ի վեր Հայաստանը երբեք չէր եղել այսպիսի նվաստացուցիչ իրավիճակում, երբ հարևան պետություններից որևէ մեկի ղեկավարն իրեն թույլ տար խառնվել Հայաստանի ներքին հարցերին, պահանջեր երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխություն։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է գիտակցել, որ Սահմանադրության բուն էությունը պետությունը և քաղաքացին են, և թույլ չտալը, որ որևէ մեկը սպառնա մեր պետականությանը, ներսից ու դրսից թուլացնի այն, անարգի ՀՀ քաղաքացիների ազատ և անկախ ապրելու իրավունքը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ, մաղթում ամրություն մեր պետականությանը, բարեկեցիկ և ապահով կյանք մեր քաղաքացիներին։
Դիտել