Նորություններ
«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». Նաիրի Սարգսյան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:

«Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պատմությանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու քրեական վարույթ նախաձեռնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: «Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահը:

«Եթե նպատակ կար կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նույն էկոնոմիկայի նախարարը անցած տարի խոսում էր Փոթիի նավահանգստում լաստանավերի ձեռքբերման մասին: Ի սկզբանե տրանսպորտային ոլորտի մասնագետները, տնտեսագետները ահազանգում էին՝ դա տնտեսապես ոչ ձեռնտու ծրագիր է, վատնումները, որ իրականացնում են բյուջեից, վաղը չեք կարողանալու փոխհատուցել: Հետո էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ բիզնեսն ուղղակի չկարողացավ օգտագործել այդ լաստանավերը: Բայց բիզնեսը հայտարարել էր, որ իրեն ցամաքային ճանապարհով ավելի ձեռնտու տարբերակներ են առաջարկում, ձեր լաստանավերը չենք օգտագործելու: Սա կոռուպցիա է, որի համար արժեր, որ մարդիկ դատվեն, այնինչ հիմա դատվում են այլ բանի համար»,-ամփոփում է Նաիրի Սարգսյանը»:
Դիտել
Պարտավոր ենք բանակը հզորացնել, վերազինել, անպարտելի դարձնելու ճանապարհին ջանք և եռանդ չխնայել. Նաիրի Սարգսյան
Սիրելի՛ հայրենակիցներ, զինվորներ, ենթասպաներ, սպաներ, գեներալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխավորն է, մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում, ունեցավ հաղթանակներ, և անցավ բազում փորձությունների միջով։ Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ, բայց ցավոք սրտի, Զինված ուժերի 32-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում, նշում հանձնված Արցախով, հնարավորինս վտանգված Հայաստանով։ Այսօր առավել քան կարևոր և առաջնային է բանակաշինության, երկրի սահմաններն ամրացնելու հարցը։ Գիտակցումը, որ բանակը երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, պետք է բանակաշինության ընթացքը դարձնի առավել արդյունավետ, ստիպի իրականացնել բարեփոխումներ, ստեղծել 21-րդ դարին հարիր մարտունակ բանակ: Մենք

Այս պահին օրհասական է պետության անվտանգությունը, իսկ ամուր պետություն ունենալու համար առաջնահերթ պետք է ունենալ նվիրյալ և զինված բանակ, որն անմնացորդ կկատարի իր սուրբ գործը։ Միայն մարտունակ բանակը կարող է լինել Հայոց անկախ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող անվտանգության երաշխիքը: Այսօր էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակենք աղոթել մեր զինվորների համար։ Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքի պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում: Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում իրենց կյանքն են զոհաբերել շատ քաջ հայորդիներ: Նրանց հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։
Դիտել
ImageImage
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասում է, որ իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը ոչնչացնում է հայկական արտադրությունը:
Դիտել
Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին. Նաիրի Սարգսյան
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի հայեր՝ Հայաստանում եւ Սփյուռքում։
Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ:
100․000-ից ավելի տեղահանված հայեր, կորստյան մատնված ու հայաթափված Արցախ, Հայաստանի Հանրապետության՝ ամեն օր վտանգված ու խոցելի սահմաններ։ Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս տարվա ընթացքում կորցրեցինք հայկական Արցախը, որը հազարամյակներ շարունակ եղել է մեծամասամբ հայերով բնակեցված։
Իսկ ի՞նչ պետք է ունենայինք այս ընթացքում։
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի տնտեսությունն ու ներուժը
զարգացնելու ամենօրյա ջանքեր, քրտնաջան աշխատանք, ծրագրեր, որոնք մեր երկիրը ոտքի կկանգնեցնեին աղետաբեր պատերազմից հետո, ծրագրեր, որոնք մեզ կօգնեին որոշակիորեն անկախ լինել Արևելքի և Արևմուտքի
պարտադրանքներից, օր ու գիշեր տարվող նպատակային աշխատանք՝ մեր
սահմաններն ու Արցախն ամուր պահելու, թշնամու ամեն խելացնոր պահանջի
կուլ չգնալու համար։
Վերջին տարիներն ապացուցեցին ժողովրդական խոսքի ճշմարտացիությունը.
«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։
Եվ այսպես, աշխարհաքաղաքական խաղերին կուլ չգնալու, Հայաստանի
Հանրապետությունը հայկական, ամուր պահելու, բանակցությունների սեղանի
շուրջ մեր խոսքն ունենալու համար վաղուց ժամանակն է կենացներից,
ուղերձներից, հայտարարություններից իրական գործի անցնելու։ Մեր
տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած
մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք
կարող հաջողել, եթե չդառնանք տնտեսապես ուժեղ, կրթված ու զարգացող երկիր։
Ընդհանուր ցանկությունը մեզ պետք է մղի համախմբելու մեր ջանքերը, գործելու միասնաբար, գիտակցելու, որ բազում վտանգներով ու մարտահրավերներով լի աշխարհում որպես ազգ և պետություն հարատևելու, մեր հազարամյա ընթացքն անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է: Գալիք տարում որքան հնարավոր է լինենք լայնախոհ, շրջահայաց և իրատես:
Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության
մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր
սահմանապահների հետ են, որոնք հերոսական ջանքեր են գործադրում մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար։
Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերն Արցախում են, բռնի
տեղահանված արցախցիների, մեր նահատակների, պատերազմի, սահմանային լարվածության հետեւանքով զոհված մեր եղբայրների եւ քույրերի ընտանիքների, նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների եւ քույրերի հետ։
Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին:
Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Դիտել
«Խաղաղության պայմանագրի» կնքմանը դեռ շատ ունենք․ Նաիրի ՍարգսյանImage
«Խաղաղության պայմանագրի» կնքմանը դեռ շատ ունենք։ «Երկրի հյուրասրահում» նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Դիտել