«ԳԱՐԱՆՏ ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ.-ին Երևան քաղաքում և չնայած գործունեության իրականացման կարճ ժամանակահատվածին կարողացել է Հայաստանի աուդիտորական ծառայությունների շուկայում գրավել իր ուրույն տեղը՝ մատուցելով աուդիտորական և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք խոշոր ընկերությունների։
Պաշտոնական կայք«ԳԱՐԱՆՏ ԼՈ ՖԻՐՄ» փաստաբանական գրասենյակը ծնվել է, կամ՝ իրավաբանորեն ասած՝ հիմնադրվել է 2016թ. և չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է իր ուրույն տեղն զբաղեցնել մեր երկրի իրավապաշտպան կազմակերպությունների մեծ ու բազմանդամ ընտանիքում, ինչի վկայությունն են հաճախորդների վստահության աճը Ընկերության գործունեության նկատմամբ և դրա արդյունքում նաև՝ գործընկերների թվի շարունակական ավելացումը։
ԼԼ Ըքաունթինգ ՍՊԸ-ն տրամադրում է հաշվապահական հաշվառման, հարկային խորհրդատվության, ֆինանսական վերլուծության, կադրային փաստաթղթավորման, ինչպես նաև հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմման ծառայություններ։ Շնորհիվ աշխտակիցների շարունակական մասնագիտական վերապատրաստումների` ընկերությունը միշտ իրազեկված է ոլորտի բոլոր փոփոխություններին և նորություններին։ Սա է պատճառը, որ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ խոշոր և զարգացող կազմակերպություններ համալրել և շարունակում են համալրել ըներության հաճախորդների ցանկը։
«Փարթնըր Ըքաունթընթ» ՍՊԸ-ն մատուցում է հաշվապահական հաշվառման վարման, կադրային գործավարության, հարկային և հաշվապահական խորհրդատվության ծառայություններ։ Ընկերությունում այս ծառայություններին բարեխիղճ և արհեստավարժ մատուցումը հիմնված է նրա հիմնադրի տասնամյակների վաստակի, տեխնոլոգիաների ներդրման և ակտիվ զարգացման, թիմային յուրօրինակ աշխատանքի ու անձնակազմի կրթության և պարբերաբար վերապատրաստման վրա: Ընկերության հաջողության գրավականը նրա գործընկերներն են, որոնցից յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական և պրոֆեսիոնալ մոտեցում։
Հաշվապահությունն արվեստ է: Մասնագիտություն, որը պահանջում է նվիրում և մեծ համբերություն, հատուկ տաղանդ՝ թվերի հետևում տեսնել տնտեսության բարդ աշխարհը՝ իր փոխկապակցվածության և ներդաշնակության մեջ: Գլոբալ Սոլյուշոնս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ.-ին:
Կարդալ ավելինՄեր ընկերության գործունեության առաքելությունը հիմնված է հաշվապահական, ֆինանսական և հարկային գրագետ քաղաքականության ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ և կատարելագործմամբ ապահովել մեր Գործընկերների առավել մեծ շահույթ ստանալու հնարավորությունը: Այս ժամանակահատվածում Գլոբալ Սոլյուշոնս ՍՊԸ-ն իր գործընկեր հանդիսացող տեղական և օտարերկրյա գործարարների շրջանում ներդրել է բիզնեսի, հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայությունների մատուցման գլոբալ մոտեցումներ և լուծումներ: Չնայած այս հանգամանքին՝ յուրաքանչյուր գործընկերոջը ծառայությունները մատուցվում են՝ ելնելով վերջինիս բիզնես առանձնահատկությունից: Անընդհատ փոփոխվող հարկային մթնոլորտը ուղղակի պարտադրում է ընկերություններին ունենալ հարկային քաղաքականության իրենց ռազմավարությունը , որը հնարավորություն է տալիս կանխատեսել և պլանավորել հարկային բեռի հնարավոր մեծությունը, հասցնել նվազագույնի հարկային ռիսկերը և բարելավել ֆինանսական ռեսուրսների կառավարման արդյունավետության ցուցանիշները: Վերահսկողության բարձրացման և հարկային կանոնների անընդհատ փոփոխման պայմաններում մենք համոզված ենք, որ գործարարների համար չափազանց կարևոր է հաշվապահական և հարկային փորձառու մասնագետների ներգրավումը, ովքեր կարող են ամբողջական ռազմավարություն մշակել հարկային բեռի տարեկան պլանավորման համար: Մենք կկենտրոնանանք ձեր հաշվապահական և հարկային քաղաքականության պլանավորման վրա, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ ձեր բիզնեսի հաջողությունների վրա: Մենք ընկերություն ենք, որն անհատական ծառայություն է մատուցում ՝ ելնելով ազգային պրակտիկ բազմամյա փորձից, անհատականացված պատասխանատվությամբ՝ մեր գործընկերների պահանջները առավելագույնս բավարարելու համար, որը թույլ է տալիս Ձեզ մշտապես ունենալ վստահելի խորհրդատու: Մեր մասնագետների խումբը պատրաստվում է վերլուծել ձեր բոլոր առանձնահատկությունները, հնարավորություններն այսօր և ապագայում դիմագրավելու ձեր բիզնես մարտահրավերներին, քանի որ մենք գտնում ենք ծախսերի խնայողության տարբերակներ:
Էլ Կա Ֆայնեյշլ Ըդվայզր ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայությունների մեծ սպեկտր։ Ընկերության անձնակազմում աշխատում են ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահ-աուդիտորներ, ինչպես նաև Պրոֆեսիոնալ Հաշվապահների Եվրոպական Դպրոցի շրջանավարտներ, ովքեր հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի գործունեության առանձնահատկությունները, տալիս են անհատական լուծում յուրաքանչյուր խնդրի համար՝ նվազեցնելով հնարավոր ֆինանսկան ռիսկերը և զարգացնելով բիզնեսը։
Բիզնես Քոնսալթինգ ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2018թ-ին։ Ընկերության առաքելությունն է պաշտպանել գործարար համայնքի շահերը, որի շրջանակներում մատուցում է հաշվապահական հաշվառման, խորհրդատվության, ֆինանսական վերլուծության ծառայություններ։
Կարդալ ավելինՀաշվի առնելով ժամանակի պահանջները, ինչպես նաև բոլոր այն խնդիրները, որոնք առկա են տնտնեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող մեր գործընկերների մոտ՝ Բիզնես Քոնսալթինգ Ընկերությունը իրականացնում է նաև ռիսկերի կանխատեսում և զարգացման ռազմավարության մշակում։ Ի սկզբանե հիմնադրված լինելով գործարար համայնքի շահերի պաշտպանության առաքելությամբ՝ Ընկերությունը սերտորեն համագործակցում է նույն ոլորտում գործունեություն իրականացնող այլ ընկերությունների և հասարակական կազմակերպությունների հետ։ Այդ համագործակցությունները մեր ընկերությանը թույլ են տալիս շատ արագ բացահայտել բոլոր այն մարտահրավերները, որոնց հետ բախվելու են գործարար համայնքի ներկայացուցիչները, միաժամանակ Ընկերության հմուտ և արհեստավարժ մասնագետները գնահատելով բոլոր հնարավոր ռիսկերը՝ իր գործընկերներին օգնում է ոչ ստանդարտ իրավիճակներում գտնել ճիշտ լուծումներ։
Արմթաքս Ըդվայս ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Կարևորելով հաճախորդների ժամանակն ու ռեսուրսները՝ ընկերության որակավորված հաշվապահներն ու խորհրդատուները ամենասուղ ժամկետներում տրամադրում են հաշվապահական հաշվառման վարման, հաշվապահական և հարկային խորհրդատվության, կադրային գործավարության, ֆինանսական հաշվետվությունների կազմման ու ներկայացման և հարակից այլ ծառայություններ։ Վայելելով ամենատարբեր ոլորտների հաճախորդների հարգանքն ու վստահությունը՝ ընկերությունը շարունակում է կատարելագործվել՝ հավատարիմ մնալով ոլորտի միջազգային ստանդարտներին։
© 2019 CHAMBER OF AUDITORS NGO