Նախագահ

Նաիրի Արծրունի Սարգսյան

Ծնվել է 1987 թ․ փետրվարի 26-ին Տավուշի մարզի Դովեղ գյուղում։

Կրթություն

2004 թ․ ավարտել է Դովեղի միջնակարգ դպրոցը։

2008 թ․ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետի Հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժնի բակալավրիատը։

2013 թ․ ավարտել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Հարկաբյուջետային իրավունք» մասնագիտացմամբ։

2013-2018 թթ․ եղել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հայցորդ՝ «Ֆինանսական իրավունք» մասնագիտությամբ։

Որակավորումներ

2011 թ․ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ստացել է աուդիտորի որակավորում։

2015 թ․ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ստացել է ՀՀ ներքին աուդիտորի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

2007-2010 թթ․ զբաղեցրել է «Սատուրն ԱԿԻԱ» ՓԲԸ փոխտնօրենի պաշտոնը։

2007-2011 թթ․ համատեղությամբ աշխատել է որպես «Գարանտ ըքաունթ քոնսալթինգ» ՍՊԸ Հատուկ կարևորության հաճախորդների սպասարկման բաժնի պետ։

2011-2012 թթ․ եղել է «Աուդիտ Սըփորթ Արմենիա» ՓԲԸ Աուդիտի խմբի ղեկավար։

2012-2019 թթ․ զբաղեցրել է «ԳԱՐԱՆՏ ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ գլխավոր տնօրենի պաշտոնը։

2012 թվականից մինչ օրս «ԱՈւԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ» հասարակական կազմակերպության նախագահն է։

2013 թվականից մինչ օրս դասախոսում է «Պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոց»-ում (դասավանդվող առարկաներ՝ հաշվապահական հաշվառում, հարկային իրավունք, տնտեսական իրավունք, աշխատանքային իրավունք)։ 

2016 թվականից Ներքին աուդիտի ինստիտուտ – Հայաստանի անդամ է։

2016 թ․ Ներքին աուդիտի ինստիտուտ – Գլոբալի անդամ է։

2016-2017 թթ․ եղել է «Բարերար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2017 թվականից «Դովեղ» հիմնադրամի գլխավոր տնօրենն է։

2018-ից մինչ օրս «AM Financial Centre» LLC (Մոսկվա) կառավարման խորհրդի նախագահն է։

2018 թվականից ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի անդամ է։

2018 թվականից ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության կատարելագործման հասարակական խորհրդի անդամ է։

2018 թվականից ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է։

2019 թվականից ՀՀ Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ է։

2019 թվականից մինչ օրս դասավանդում է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ում։

2020 թվականից հանդիսանում է «Զվարթնոց տաճարի վերականգնման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2020 թվականից հանդիսանում է Երևանի «ՄԱՆՑ» համալսարանի գիտական խորհրդի անդամ։

2020 թվականից հանդիսանում է Ռազմավարական բարեփոխումների ազգային խորհրդի համահիմնադիր։

Այլ գործունեություն

2014 թ․  ղեկավարել է ՀՀ Ջրային տնտեսության ԾԻԳ ՊՀ և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «ՋՕԸ-ների շահագործման և պահպանման տեխնիկական մասնագետների ուսուցում» ISEP/CQS/SW-13/003Tr ծրագիրը։

2015 թ․ ղեկավարել է ՀՀ Ջրային տնտեսության ԾԻԳ ՊՀ և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Ջրօգտագործողների ընկերությունների վեճեր լուծող հանձնաժողովների ուսուցում» ISEP/CQS/SW-14/003Tr ծրագիրը։

2016 թ․ ղեկավարել է ՀՀ Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ (ԳՏՏԶ ԾԻԳ)» ՊՀ-ի կողմից իրականացվող «Ջրամատակարարման ներդրումային ծրագրերն աջակցող ջրամատակարարման կառավարման և տեխնոլոգիական ցուցումների ուսուցում» RACP/TA/SSS-2015/080 ծրագիրը։

2016 թ․ ղեկավարել է ՀՀ Ջրային տնտեսության ԾԻԳ ՊՀ և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Մասիս և Շենիկ» ՋՕԸ-ների «Ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ուսումնասիրում ու պահանջվող կապիտալ ներդրումների գնահատում» ISEP/CQS/SW-15/002 ծրագիրը։

2017 թ․ փետրվարի 14-ից ապրիլի 14-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ում աշխատել է որպես աուդիտոր։

Մասնակցել է ՀՀ Ֆինանսների նախարարության Աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների մեթոդաբանության մշակման աշխատանքներին։

Մասնակցել է ՀՀ-ում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևի կազմման աշխատանքներին։

ՀՀ-ում և արտերկրում հրապարակված գիտական 10 հոդվածների հեղինակ է։

«Ֆինանսական վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում» գրքի հեղինակն է։