Հարգելի՛ այցելու,

Ուրախ ենք ողջունելու Ձեզ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ պաշտոնական կայքէջում։
Պալատը ստեղծվել է պրոֆեսիոնալ հաշվապահներին, աուդիտորներին, ֆինանսական վերլուծաբաններին, հարկային խորհրդատուներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև ՀՀ գործարար համայնքի շահերի պաշտպանության նպատակով: Նշվածն իրականացվում է հաշվապահական, աուդիտորական, հարկային, աշխատանքային և տնտեսական իրավահարաբերությունների բնագավառներում առավելագույն տեղեկացվածություն և խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով։ Լայնորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետությունում գործող հաշվապահական հաշվառման և իրավաբանական ծառայություններ մատոցող առաջատար կազմակերպությունների հետ՝ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ձեռք է բերել հուսալի գործընկերոջ և խորհրդատուի կարգավիճակ, և պետություն – մասնավոր սեկտոր երկխոսության ապահովման լավագույն հարթակ է։
Այստեղ դուք կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող բազում հարցերի պատասխաններ, իրավական ակտեր, դատական նախադեպային վճիռներ, արտադատական լուծումներ:

Նաիրի Սարգսյան
«Աուդիտորների Պալատի» նախագահ

Աուդիտորների Պալատի նախագահ Նաիրի Սարգսյան

Մեր մասին

«ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և/կամ իրավաբանական անձանց հասարակական միավորում, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Այսօր Պալատին անդամակցում են հաշվապահական հաշվառման, իրավաբանական, փաստաբանական և խորհրդատվական ծառայություններ մատուցող տասնյակ կազմակերպություններ, գործարար համայնքի այլ (առևտրային, արտադրական և այլ) գործունեություն ծավալող 200-ից ավելի կազմակերպություններ:
Պալատը ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության կատարելագործման հասարակական խորհրդի անդամ է: Պալատը, անդամակցելով վերոնշյալ խորհուրդներին, ակտիվորեն մասնակցել և շարունակում է մասնակցել ՀՀ Հարկային օրենսգրքի, հարակից իրավական ակտերի և դրանցում կատարվող լրացումների ու փոփոխությունների իրականացման աշխատանքներին՝ որպես բիզնեսին սպառնացող կամ այն խոչնդոտող խնդիրներն օպերատիվ կերպով բարձրաձայնող և լուծման հնարավոր ուղիներ փնտրող կարևորագույն հարթակ:
Պալատը 2013 թ․ հիմնադրել է ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ առընթեր մշտապես գործող «Առևտրային դատարան» արբիտրաժային հիմնարկը, որը քաղաքացիական և այլ իրավահարաբերություններոում վեճերի լուծմանը նպաստող մարմին է՝ հիմնարկի կարգավիճակով:
Պալատը 2013 թ․ հիմնադրել է նաև Պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոցը, որի նպատակը գործող կամ սկսնակ հաշվապահներին, ֆինանսական տնօրեններին, գործարարներին, դատահաշվապահական փորձագետներին պատրաստելն և վերապատրաստելն է: Ուրախությամբ պետք է նշենք, որ դպրոցի շրջանավարտների քանակը գերազանցում է 500-ը, որոնց գերակշիռ մասը ՀՀ-ում գործող խոշորագույն ընկերություններում զբաղեցնում են գլխավոր հաշվապահի, ֆինանսական տնօրենի, աուդիտորի, ներքին աուդիտորի, անկախ փորձագետի և այլ բարձր պաշտոններ:
Պալատն իր դուստր կազմակերպություն Դպրոցի միջոցով պարբերաբար նախաձեռնում է պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, օրենսդրական-խորհրդատվական կլոր սեղան – քննարկումներ՝ այդպիսով իրականացնելով իր անդամների շարունակական մասնագիտական զարգացման առաքելությունը։

118

Վերականգնված իրավունքներ

250

Անդամներ

32

Օրենսդրական առաջարկներ

8

Տարվա փորձ

Մեր առաքելությունը

Աուդիտորների պալատի առաքելությունը աուդիտի ու հաշվապահական հաշվառման, ինչպես նաև հարկ վճարողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց միավորումն է: Կազմակերպությունն աջակցում է այդ անձանց մասնագիտական գործունեության իրականացմանը։

Կազմակերպության գործունեության ոլորտներն են՝

Աուդիտի ու հաշվապահական հաշվառման ոլորտի օրենսդրության բարելավում

Հարկային օրենսդրության բարելավում

Հարկ վճարողների շահերի պաշտպանություն

Աուդիտի ու հաշվապահական հաշվառման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների բարելավում

Աուդիտի ու հաշվապահության դերի ու նշանակության բարձրացում գործարար միջավայրում

Աուդիտորների ու հաշվապահների դերի ու նշանակության բարձրացում գործարար միջավայրում

Անդամներ

Image
Image
Image
Image
Image
Image
Image



Գործունեություն

Պետություն-մասնավոր հատված երկխոսություն

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ հանդիսանալով ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի անդամ և ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Վարչարարության քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի անդամ

Կարդալ ավելին

Իրավապաշտպան գործունեություն

Պալատը անձամբ կամ իր անդամ հանդիսացող փաստաբանական և հաշվապահական գրասենյակների միջոցով իրականացնում է իր անդամների և այլ սուբյեկտների շահերի պաշտպանություն ՀՀ դատական, քննչական, գերատեսչական մարմիններում

Կարդալ ավելին

Աջակցություն բիզնեսին

Պալատը անձամբ կամ իր անդամ հաշվապահական և աուդիտորական կազմակերպությունների միջոցով աջակցում է բիզնեսին հետևյալ ծառայությունների միջոցով

Կարդալ ավելին

Պարզաբանումներ

Հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերը զերծ չեն տարընթերցումներց և երկիմաստություններից, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում են անհարկի խնդիրներ

Կարդալ ավելին

Պետություն-մասնավոր հատված երկխոսություն

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ հանդիսանալով ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի անդամ և ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Վարչարարության քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի անդամ

Կարդալ ավելին

Իրավապաշտպան գործունեություն

Պալատը անձամբ կամ իր անդամ հանդիսացող փաստաբանական և հաշվապահական գրասենյակների միջոցով իրականացնում է իր անդամների և այլ սուբյեկտների շահերի պաշտպանություն ՀՀ դատական, քննչական, գերատեսչական մարմիններում

Կարդալ ավելին

Աջակցություն բիզնեսին

Պալատը անձամբ կամ իր անդամ հաշվապահական և աուդիտորական կազմակերպությունների միջոցով աջակցում է բիզնեսին հետևյալ ծառայությունների միջոցով

Կարդալ ավելին

Պարզաբանումներ

Հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերը զերծ չեն տարընթերցումներց և երկիմաստություններից, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում են անհարկի խնդիրներ

Կարդալ ավելին

Կարծիքներ մեր մասին

Հիմնվելով մեր համագործակցության դրական փորձի վրա՝ կարող ենք վստահեցնել, որ «Աուդիտորների Պալատ»-ը հանդիսանում է հուսալի և կայուն գործընկեր: Մեր գործունեության ողջ ընթացքում ստացել ենք որակավորված խորհրդատվություն, որն անհրաժեշտ էր մի շարք հաշվապահական և հարկային խնդիրների լուծման, ինչպես նաև գերատեսչական մարմիններում մեր շահերի պաշտպանության համար:

Արման Ավդալյան
«ՎԵՆՈՒՍ-ԷԼ» ՍՊԸ-ի տնօրեն

Աուդիտորների Պալատի հետ մենք ունենք տարիների համագործակցություն։ Այս ողջ ընթացքում «Աուդիտորների Պալատ»-ի որակավորված ու փորձառու մասնագետները տվել են պրոֆեսիոնալ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում տրամադրել պաշտոնական պարզաբանումներ, որոնք ստացել են համապատասխան պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում։

Գևորգ Եղիկյան
«ԲԱՍԵՆԻ ԳՈՎՔ» ՍՊԸ-ի տնօրեն

Հաշվապահական, աուդիտորական, հարկային և ֆինանսական իրավահարաբերությունների ոլորտներում «Աուդիտորների Պալատ»-ը հանդիսանում է հուսալի խորհրդատու։ Առաջնորդվելով ամենաբարձր մասնագիտական չափանիշներով՝ Պալատը միշտ օգնում է առավելագույնս խուսափել վերը նշված ոլորտներում հնարավոր ռիսկերից:

Մերուժան Ռաֆաելյան
«ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ-ի տնօրեն