Հարգելի՛ այցելու,
Ուրախ ենք ողջունելու Ձեզ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ պաշտոնական կայքէջում։
Պալատը ստեղծվել է պրոֆեսիոնալ հաշվապահներին, աուդիտորներին, ֆինանսական վերլուծաբաններին, հարկային խորհրդատուներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև ՀՀ գործարար համայնքի շահերի պաշտպանության նպատակով: Նշվածն իրականացվում է հաշվապահական, աուդիտորական, հարկային, աշխատանքային և տնտեսական իրավահարաբերությունների բնագավառներում առավելագույն տեղեկացվածություն և խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով։ Լայնորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետությունում գործող հաշվապահական հաշվառման և իրավաբանական ծառայություններ մատոցող առաջատար կազմակերպությունների հետ՝ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ձեռք է բերել հուսալի գործընկերոջ և խորհրդատուի կարգավիճակ, և պետություն – մասնավոր սեկտոր երկխոսության ապահովման լավագույն հարթակ է։
Այստեղ դուք կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող բազում հարցերի պատասխաններ, իրավական ակտեր, դատական նախադեպային վճիռներ, արտադատական լուծումներ:
Նաիրի Սարգսյան
«Աուդիտորների Պալատի» նախագահ
