Իրավապաշտպան գործունեություն

 Պալատը անձամբ կամ իր անդամ հանդիսացող փաստաբանական և հաշվապահական գրասենյակների միջոցով իրականացնում է իր անդամների ու շահառուների, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն ինչպես ՀՀ դատական, քննչական, այլ պետական ու ոչ պետական մարմիններում, այնպես էլ իր գործընկերների հետ հարաբերություններում, մասնավորապես մատուցելով հետևյալ ծառայությունները.
 • Իրավաբանական խորհրդատվություն
 • Իրավական փաստաթղթերի, այդ թվում՝ հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների մշակում և կազմում
 • Ներկայացուցչություն ՀՀ դատական ատյաններում, ՀՀ պետական ու ոչ պետական մարմիններում
 • Մասնակցություն գործարար բանակցություններին
 Մեր իրավապաշտպան գործունեության երաշխիքը մեր աշխատանքի արդյունքներն են: Ձեզ ենք ներկայացնում մեր հաղթանակները:

Ամսաթիվ Համար Բովանդակություն
24.11.2015 49/4 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.1 հոդվածի 1-ին մաս, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մաս
27.10.2015 42/5 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդեվածի 1-ին մաս, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մաս
27.10.2015 42/4 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետ, ՀՀ կառավարության 01.08.2013թ. թիվ 846-Ն որոշման հավելված 2, ՀՀ կառավարության 26.03.2015թ. թիվ 379-Ն որոշում
06.05.2014 25/4 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին պարբերության 7-րդ կետ
Բովանդակություն
Թիվ ՎԴ/3846/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել (Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ,,դ,, կետ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 170.6-րդ հոդված)։
Թիվ ՎԴ/4328/05/13 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ անփաստաթուղթ ապրանքների առաքման հետ կապված («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55, 57-րդ հոդվածներ)։
Թիվ ՎԴ/1772/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀԴՄ կիրառման կանոնների հետ կապված իրականացվել է հսկիչ գնում - կատարվել է ուսումնասիրություն և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում - գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ հանձնարարագրում բացակայել են հսկիչ գնում կատարելու հիմքերը, ինչպես նաև բացակայել է հսկիչ գնում կատարելու փաստը – («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդված, մաս 1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդված, մաս 1-ին, կետ ա,)։
Թիվ ՎԴ5/0037/05/15 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀԴՄ կիրառման կանոնների հետ կապված-ՀԴՄ կտրոնի վրա բացակայել է ապրանքի անվանումը, գնված ապրանքի քանակը և դրա չափման միավորը (ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 01-ի թիվ 846-Ն որոշման թիվ 1 հավելվածի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող տեխնիկական պահանջների» 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետեր, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դրույթներ, նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետ)։
Թիվ ՎԴ/0270/05/15 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ (ՀՀ ֆինանսների նախարարության՝ «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 21.05.2014թ. թիվ 1010205 ակտի առոչինչ լինելը ճանաչելու» պահանջի մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62–րդ հոդված)։
Թիվ ՎԴ/4524/05/15 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ - Ընկերության գազալցակայանը ունեցել է ավտոգազալիցքավորման բաշխիչ աշտարակ և աշխատել է առանց համապատասխան ստուգաչափման (չի ունեցել վկայականներ) – («Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 59.8 հոդվածի 2-րդ կետ, «Չափումների միասնականության մասին» ՀՀ օրենք, առկա չէ ՀՀ կառավարության որոշում` «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը հաստատելու մասին»։ )։
Թիվ ՎԴ/2192/05/16 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀԴՄ կիրառման կանոնների հետ կապված իրականացվել է հսկիչ գնում – տրվել է կանխավճար մատուցողին, գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ հանձնարարագիրը չի պարունակել հսկիչ գնում իրականացնելու համար նախատեսված որևէ հիմք, դրանով ստուգում իրականացրած անձանց հսկիչ գնում կատարելու իրավասություն չի վերապահվել․(«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդված, ՀՀ կառավարության 01.08.2013 թվականի թիվ 846-Ն որոշմամբ հաստատաված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կարգի 14-րդ կետ)։
Թիվ ՎԴ/2001/05/16 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ հաշվարկ հաշվետվություններ չներկայացնելու հետ կապված - Ընկերության տնօրենը պատասխանատվության է ենթարկվել սահմանված ժամկետում հաշվարկ-հաշվետվություն չներկայացնելու համար - (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 2-րդ մասն վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդված, մաս 1-ին, կետ ա, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ պարբերություն, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի 30.09.2008թ. տրվսծ թիվ 9 պաշտոնական պարզաբանումը)։
Թիվ ՎԴ/0719/05/16 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա արգելանք դնելու հետ կապված - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության «Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին» 16.10.2015 թվականի թիվ 031295 որոշում («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդված, նույն օրենքի 30.2 և 30.3 հոդվածներ)։
Թիվ ՎԴ/2900/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ չգրանցված աշխատողների և տրավերտինե սալիկներ արտադրելու ու իրացնելու հետ կապված - («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մաս, «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին» թիվ 1259-Ն որոշման 2-րդ հավելված, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված)։
Թիվ ՎԴ/0215/05/15 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ-ստուգման արդյունքներով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ («ՀՀ-ում ստոգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածներ)։
Թիվ ՎԴ/4147/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ առանց արտոնագրի հանրային սննդի կազմակերպման գործունեության հետ կապված («Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 8-ի 4-րդ կետի 1.1-րդ ենթակետ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդված)։
Թիվ ՎԴ/4126/05/16 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ չդրոշմավորված ապրանքների իրացման հետ կապված՝ չի հիմնավորվել իրացման փաստը – («Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9.2 հոդված, «ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 170.8 հոդված, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մաս)։
Թիվ ՎԴ/3373/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀԴՄ կիրառման կանոնների հետ կապված - ՀԴՄ կտրոնի վրա բացակայել է ապրանքի անվանումը (ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 01-ի թիվ 846-Ն որոշման թիվ 1 հավելվածի 13-րդ կետի 9.ա ենթակետ, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետ):