Պետություն-մասնավոր հատված երկխոսություն

 ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ հանդիսանալով ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի անդամ և ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Վարչարարության քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի անդամ, ակտիվ մասնակցում է ՀՀ Հարկային օրենսգրքի և հարակից իրավական ակտերի մշակման և փոփոխման աշխատանքներին, հանդես է գալիս առաջարկներով, օրենսդրական բացերի, տարընթերցումների, երկիմաստությունների և անորոշ իրավակարգավորումների վերաբերյալ ներկայացնում է լուծումների իր տարբերակները: Պալատը դարձել է այն հարթակը, որտեղ իր անդամների բարձրացրած հարցերը անպատասխան չեն մնում, մշտապես ստանում են արդյունավետ լուծում: