Պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոց

Դպրոցի մասին

 ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑ-ը հիմնադրվել Է 2013 թ․ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ-ի կողմից: Սկզբնապես այն անվանվում էր ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ, այնուհետև վերանվանվեց ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑ:

 Դպրոցն իրականացնում է պրոֆեսիոնալ հաշվապահների, աուդիտորների, Ֆինանսական տնօրենների, ֆինանսատնտեսական վերլուծաբանների, դատահաշվապահական փորձագետների, բիզնես կառավարիչների, հարկային տեսուչների պատրաստման և վերապատրաստման կրթական ծրագրեր: Կրթական ծրագրերը իրականացվում են քառամսյա և վեցամսյա ժամկետներով՝ Եվրոպական չափանիշներին համապատասխան: Դասընթացի շրջանակներում դասավանդվում են՝


 • Հաշապահական հաշվառման միջազգային ստանդարտները
 • Կառավարչական հաշվառում
 • Տնտեսական գործունեության վերլուծություն
 • ֆինանսական կառավարում
 • հարկային իրավունք
 • տնտեսական իրավունք
 • վարչական իրավունք
 • քրեական իրավունք
 • աշխատանքային իրավունք
 • դատահաշվապահական փորձաքննություն
 • Հաշվապահական 1 C և ՀԾ ծրագրեր

Դասախոսական կազմ՝
Փորձառու աուդիտորներ
Ֆինանսիստներ
Փաստաբաններ
Փորձագետներ



Դպրոցի նպատակները
 • Աուդիտորական և հաշվապահական ոլորտում բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում
 • Հայաստանում աուդիտորական և հաշվապահական ոլորտներում ընդհանուր մասնագիտական որակի բարելավում
 • Աուդիտի և հաշվապահական հաշվառման զարգացման խթանում

Գործունեության ընթացքում դպրոցի շրջանավարտների թիվը գերազանցում է 500-ը:
Շրջանավարտների գերակշիռ մասը զբաղեցնում է աուդիտորի, ներքին աուդիտորի, գլխավոր հաշվապահի, ֆինանսական տնօրենի և հարկային տեսուչների պաշտոններ ՀՀ առևտրային խոշոր կազմակերպություններում և ՀՀ հարկային մարմիններում:
Դպրոցը համագործակցում է ՀՀ առևտրային խոշոր կազմակերպությունների հետ և ուսանողների մեծ մասին օժանդակում է աշխատանքի ընդունման հարցում։

Մեր շրջանավարտները





Image

Վարդուշ Հոխոյան

ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ ՍՊԸ

Ավագ աուդիտոր

Image

Ռազմիկ Սարուխանյան

ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ ՍՊԸ

Գլխավոր հաշվապահ

Image

Ռաֆիկ Գրիգորյան

«ԱՐՄԵՆԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ

Գլխավոր հաշվապահ

Image

Տիգրան Շահնազարյան

ԼԼ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ՍՊԸ

Գլխավոր հաշվապահ

Image

Մանե Սարուխանյան

Էլ ԿԱ ՖԱՅՆԵՅՇԼ ԸԴՎԱՅԶՐ ՍՊԸ

Գլխավոր հաշվապահ

Image

Մերի Նազարյան

Էլ ԿԱ ՖԱՅՆԵՅՇԼ ԸԴՎԱՅԶՐ ՍՊԸ

Գլխավոր հաշվապահ